Զամբյուղը դատարկ է
Շարունակել գնումներըԿտրատված կերամիկական սալիկներից, սուրճի հատիկներից և դեկորատիվ թելերից պատրաստված բացառիկ ձեռագործ աբստրակտ քանդակ (մոզաիկա) «Ռիթմեր»։ Եռախողովակ, ներսից դատարկ ծավալային հորինվածքն աչքի է ընկնում իր ինքնատիպ ճարտարապետական ոճով և երկրաչափական նախշերի բազմազանությամբ։ Կենտրոնական երկար խողովակը զարդարված է ուղղահայաց գունավոր շերտերով, իսկ կողային երկու խողովակները պատված են վառ, պիքսելային/շախմատաձև մոզաիկ նախշերով՝ կապույտ, կանաչ, նարնջագույն, դեղին և սպիտակ երանգներով: Խողովակների եզրերն ու պարույրաձև segment-ներն ընդգծված են բնական սուրճի հատիկների շարքերով և պղնձագույն ոլորուն դետալներով: Յուրաքանչյուր դետալ ձեռքով կտրատված է և բծախնդրորեն հավաքված: Սա ինքնատիպ դեկորատիվ արվեստի գործ է, որը ժամանակակից շունչ, ծավալային գեղեցկություն և յուրօրինակ տրամադրություն կհաղորդի ցանկացած ինտերիերի: