Զամբյուղը դատարկ է
Շարունակել գնումներըԿտրատված սալիկներից, հայելային դետալներից և դեկորատիվ մարգարիտներից պատրաստված բացառիկ ձեռագործ խճանկար (մոզաիկա) «Արևելյան»: Ծաղկաձև հորինվածքն աչքի է ընկնում իր շքեղ մանդալայի ոճով, որտեղ կենտրոնական հատվածը զարդարված է մարգարտյա հատիկներով, իսկ տերևիկները ներդաշնակորեն համադրում են վառ կարմիր, մուգ կապույտ և բաց կապույտ-հայելային փայլուն երանգները: Եզրագծերն ընդգծված են պղնձագույն ոլորուն դետալներով: Յուրաքանչյուր կտոր ձեռքով կտրատված է և բծախնդրորեն հավաքված: Սա ինքնատիպ դեկորատիվ արվեստի գործ է, որը նրբագեղություն, փայլ և արևելյան շունչ կհաղորդի ցանկացած ինտերիերի։