Զամբյուղը դատարկ է
Շարունակել գնումներըԱնսովոր ձևեր, մետաղական փայլ և խորհրդավոր էլեգանտություն։
Այս արծաթագույն փայլով ձեռագործ կավե մատանին ստեղծված է նրանց համար, ովքեր փնտրում են աչքի ընկնող ու տարբերվող աքսեսուարներ։
Մատանին ունի օրգանական, անհամաչափ (ասիմետրիկ) ձև, որը պատված է արծաթագույն-մետաղական հատուկ փայլով։ Հավաքածուի որոշ տարբերակներ զարդարված են նաև կենտրոնական փայլուն քարով կամ հայելային ջնարակապատ շեշտադրումով, ինչը լույսի տակ ստեղծում է շատ գեղեցիկ խաղ ու խորություն։